ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՎԱՆ- ՏՐԱՆԶԻՏ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՎԱՆ- ՏՐԱՆԶԻՏ

back
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image

 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ «ԵՐԵՎԱՆ- ՏՐԱՆԶԻՏ»

 «ԵՐԵՎԱՆ- տրանզիտ»-ը երաժշտական նախագիծ է, որտեղ էականը հանրահայտ և վաղուց սիրելի դարձած հայկական երգերի հայերեն լեզվով կատարումներն են, որ հնչում են էստրադայի աստղերի (հայկական և ոչ հայկական ծագումով) սոլո կամ հայ կատարողների հետ զուգերգ տարբերակներով: Նախագծի առանձնահատկությունը բոլոր կոմպոզիցիաների մի հատվածի (մեկ տուն և կրկներգ) կատարումն է մասնակից երկրի լեզվով: Երգերը տարբեր ժանրերի են` հայկական էստրադա, 70-80-ականների հայտնի երգեր (շլյագերներ), ժողովրդական երգեր, քաղաքային ռոմանսներ և այլն:

Նախագծի շրջանակներում իրականացվում է ձայներիզների (СD) թողարկում, կազմակերպվում են  համերգներ և տարբեր հաղորդումներ, որոնք հետագայում նաև լույս են ընծայվում  DVD ձևաչափով և այլն:

Նախագծի պատմության առաջին «օղակը» դարձավ  լայն տարածում գտած հայ-ռուսական «Երևան-Մոսկվա-տրանզիտ»-ը, «տարեգրությունը» շարունակեց հայ – ուկրաինական «Երևան-Կիև-տրանզիտ» նախագիծը:

«Երևան-Տրանզիտ»-ի մասնակիցներ են դարձել` Լայմա Վայկուլեն, Վլադիմիր Պրեսնյակովը,  Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Սոսո Պավլիաշվիլին, «ՈւմաԹուրման», «Ա-Ստուդիո», «Մորալնի կոդեքս» խմբերը, Վալերի Սյուտկինը, Իոսիֆ Կոբզոնը,  Նադեժդա Բաբկինան, Ալեքսանդր Բույնովը, Թամարա Գվերցիտելին, Սերգեյ Պենկինը, COMEDY CLUB –ը, ՎԳԱ «Սլիվկի»-ն, «Օտպետիե մոշեննիկի» խումբը, Սվետլանա Լոբոդան, Թինա Կարոլը, Նաստյա Կամենսկիխ & Պոտապ զույգը, «ՎիաԳրա» խումբը և շատ ու շատ ուրիշներ: