ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋ

ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋ

back
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image

 

Տարեթիվը` 2013 թվական

Մյուզիքլ

Պրեմիերան` 4 դեկտեմբերի 2013 թ. Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Նվիրված է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

  «Սիրո կամուրջ» մյուզիքլը մերօրյա երիտասարդների մասին է, իրենց երազանքներով ապրող  տարբեր խառնվածքի ու բնավորության տեր տղաների ու աղջիկների, ովքեր  բավական հավակնոտ են և պատրաստ են պայքարելու հաղթանակի հասնելու համար: Մյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է, ում բախտ է վիճակվում մասնակցել միջազգային երաժշտական փառատոնին: Հաղթանակը դառնում է նրա երազանքը, իսկ պատահական ծնված սերը` պայքարելու իմաստը: Երազանքների իրագործման ճանապարհին երիտասարդը բախվում է կյանքի անարդարություններին և թևաթափ լինում: Մտորումների խաչմերուկում նա ծանոթանում է թափառական մի աշուղի հետ, ով փոխանցում է հերոսին սայաթնովյան երաժշտության ոգին…

 

Մյուզիքլի լեյտմոտիվը «կամուրջ» է անցյալի ու ներկայի միջև: Այն մերօրյա երաժշտական աշխարհ է ներմուծում Սայաթ-Նովայի՝ սիրով լի մեղեդիները:

Կենդանի կատարմամբ հնչող երգերի ու բարձրակարգ բեմականացմամբ ներկայացվող պարերի միջոցով արտահայտվում են տարբեր հույզեր` սեր, խարդավանք, հիասթափություն, բերկրանք…

Պարային համարները մշակելու և բեմականացնելու համար Մոսկվայից հրավիրվել է հեղինակավոր պարուսույց Վալերի Արխիպովը:

Նախագիծն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 
Բեմադրող ռեժիսոր- Վահան Բադալյան; Սցենարի հեղինակներ-Հակոբ Ռուբինյան, Վահրամ Սահակյան ; Կոմպոզիտորներ-Արմեն Մարտիրոսյան, Էմմա Ասատրյան, Քրիստ Մանարյան, Արա Թորոսյան (Մուրզո); Խոսքերի հեղինակներ- Անիտա Հախվերդյան, Էմմա Ասատրյան, Գրիգոր Կյոկչյան, Քրիստ Մանարյան ; Գործիքավորողներ-Արա Թորոսյան (Մուրզո), Մարտին Միրզոյան («Սիրո կամուրջ» երգ) ; Բեմադրող պարուսույց-Վալերի Արխիպով ; Բեմադրող նկարիչ- Դավիթ Մինասյան ; Զգեստների նկարիչներ-Ինեսսա Սևունց, Արամ Նիկոլյան ; Հնչյունային ռեժիսորներ- Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան ; Լուսային ձևավորումը- Վահագն Միքայելյանի; Երաժշտական պրոդյուսեր-Արթուր Ասատրյան ; Գործադիր պրոդյուսեր`-Արմեն Համբարձումյան ; Պրոդյուսեր-Կարեն Ղազարյան ; Գլխավոր պրոդյուսեր-Ռուբեն Ջաղինյան ;