ԶԱՐԹՆՈՒՄ է ԵՐԵՎԱՆԸ

ԶԱՐԹՆՈՒՄ է ԵՐԵՎԱՆԸ

back
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image

Համերգային շոու ծրագիրն ընդգրկում էր հայկական մեծածավալ երաժշտական մշակութային ժառանգության մի շերտը կազմող՝ անցյալ դարի 40 – 70 - ական թվականների հրաշալի երգերը։ Դրանք նոր գործիքավորմամբ և նորովի մատուցմամբ հնչեցին «Հայ համերգ Project »-ի կատարմամբ։ Նվագախմբի կենդանի հնչողությամբ և ոճային պարերով ուղեկցվող համերգային ծրագիրն իսկական երգի տոն էր, որտեղ միաձուլվել էին հինն ու նորը,  ռետրոն ու մոդեռնը։ Ծրագիրը նաև լավ հնարավորություն էր մոռացումից վեր հանելու, նոր կյանք հաղորդելու և նոր մեկնաբանությամբ ներկայացնելու այդ ժամանակաշրջանում գրված այն գեղեցիկ բանաստեղծական տողերով և շատ մեղեդային երգերը, որոնք իրենց հայաշունչ երաժշտական լեզվով ասես միավորող օղակ լինեն տարբեր սերունդների միջև։ 

Համերգային ծրագրի տեսատարբերակը ցուցադրվել է «Արմենիա Թի-Վի» հեռուստաալիքով

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ՝ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ՝ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

ՎՈԿԱԼԻ ԳԾՈՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ՝ ԱՐԱՔՍՅԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐ՝ ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԲԵՄԱՆԿԱՐԻՉ՝ ՔՆԱՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԱՐԵՐԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԻՍՏԻՆԱ ԱՎԱԳԻՄՅԱՆԻ

ՀԱԳՈՒՍՏԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ՝ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻ

ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ՝ ՏԻԳՐԱՆ ԿՈՒԶԻԿՅԱՆԻ

ԴԻԶԱՅՆԸ՝ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ

ԵՐԳԵՐԻ ԲԱՌԵՐԻ ԽՄԲԱԳԻՐ՝ ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ