Էրեբունի Երեւան 2800

Էրեբունի Երեւան 2800

back
slider image
slider image
slider image

Երևանի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ մի քանի տարի շարունակ իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը, որի շրջանակներում մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված հարթակներում տեղի են ունեցել տարաբնույթ միջոցառումներ (դասական, ջազային և ռոք երաժշտության, մանկական, սպորտային և այլն): Յուրաքանչյուր տարի հատուկ այդ օրվա առիթով ստեղծվել են երգեր և տեսահոլովակներ՝ տարբեր խորագրերի ներքո անցկացվող տոնին համահունչ: Տոնակատարության եզրափակիչ ակորդ է դարձել Հանրապետության հրապարակում կայացած եզրափակիչ մեծ համերգը՝ հայ և այլազգի էստրադային անվանի արտիստների  մասնակցությամբ: Համերգի ավարտին երկինքը լուսավորվել է շքեղ հրավառությամբ: