ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ

ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ

back
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image

« էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացավ «էթնոթեք» ուղղվածությամբ
հայկական տաղավարով, անցյալից դեպի ապագա հայեցակարգով «նորարար մտքեր» հավակնոտ կարգախոսի ներքո:
«Շարմ Հոլդինգը» իրականացրել է ցուցասրահի լոգոտիպի մշակումը, Հայաստանը ներկայացնող տաղավարի
կոնցեպտուալ մշակումը և ձևավորումը, շրջանակում գովազդային-ճանաչողական տեսահոլովակների պատրաստումը,
բովանդակային համալրումը, ինչպես նաև լայնածավալ PR արշավ՝ հանրության ուշադրությունը գրավելու
նպատակով:
Հայաստանյան տաղավարում ընկերության ջանքերով ներկայացվել են պատմամշակութային ցուցանմուշներ, որոնց
հանդեպ հետաքրքրությունը բազմապատկվեց AR և VR տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:
«ՀՀ Ազգային օր»
Համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում 2022 թվականի հունվարի 30-ին նշվել է ՀՀ Ազգային օրը:
Իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
 Արսեն Մեհրաբյանի ղեկավարած «Բարեկամություն» պարի պետական համույթի ելույթը
 Արտո Թունջբոյաջյանի մենահամերգը