Հայկական ջազ 70

Հայկական ջազ 70

back
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image
slider image

2008թվականին լրացավ հայկական ջազի 70 տարին, և պետական մակարդակով որոշում կայացվեց այդ հոբելյանը մեծ թափով նշելու վերաբերյալ, քանի որ ջազը, ունենալով իր մշտական ունկնդիրը, միշտ էլ շատ սիրված է եղել Հայաստանում: 

2008-ը հայտարարվեց Հայաստանում Ջազի տարի և այդ հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվեցին մեծ թվով ակցիաներ` մրցույթներ, ցուցահանդեսներ, դեֆիլե, ինչպես նաև համաշխարհային մեծության աստղերի` Տաթևիկ Հովհաննիսյանի,Նինո Կատամաձեի, Գեորգի Գարանյանի, Էլ Ջերոյի, Ջորջ Բենսոնի և այլոց  ջազային համերգները:

Հայկական ջազի 70-ամյակի տոնակատարության շրջանակներում կայացած բոլոր միջոցառումներն անցան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահի հովանու ներքո: 

Նախագծի իրականացումը` «Armenian Jazz 70» կազմկոմիտեի  (Կոնստանտին Օրբելյան, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան, Արմեն Թութունջյան, Արմեն Մարտիրոսյան, Րաֆֆի Զախարյան, Ռուբեն Ջաղինյան և Արտեմի Այվազյան` Լևոն Մալխասյանի գլխավորությամբ)

Պարգևներ` Ազգային երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակ «Տարվա լավագույն նախագիծ» (2008թ.) անվանակարգում:

ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ | ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆ  

ՊՐՈԴՅՈՒՍԵՐ | ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ